A
A
Լա՜վ, ասենք Բաքուն չվավերացրեց կանոնակարգը, ռիսկը ո՞րն ա, եկե՛ ք, մասնակցե՛ք բանավեճին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար նորմալ է, որ Ադրբեջանը կարող է չվավերացնել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը:
«Ասում եք` «բա որ Ադրբեջանը չվավերացնի», է, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ չի մտի, ի՞նչն է խնդիրը»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
Ռուբինյանի խոսքով` եթե Հայաստանն այսօր վավերացնի կանոնակարգը, հետո պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում` համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած:
«Հարց եմ տալիս` հիմա մենք վավերացրեցինք, ասենք թե, Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: