A
A
Պետք է ներկայացնենք նաև նախարարի թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ և այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նա չցանկացավ փակագծեր բացել և անուններ հրապարակել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սկզբունքային է, որ թեկնածուն լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Սիմոնյանը նշեց՝ այդ հարցն էլ պետք է վերանայել։
«Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- ասաց նա։