Բացել լրահոսը Փակել լրահոսը
կիր
A A
Հասարակություն

66 մլն դրամ՝ Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար

2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերմանը:

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Գումարը կհատկացվի եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ