Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ
🔴 Հողի բերրի շերտի ապօրինի օգտահանման, պահպանման և տեղափոխման վերահսկողական շուրջօրյա միջոցառումների ընթացքում հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձեռքբերված սևահող տեղափոխող բեռնատարի ևս 5 վարորդ:
🔴 Կոտայքի և Արագածոտնի մարզերում «ԶԻԼ» և «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց թույլտվությունների փորձել են ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 25.5խմ սևահող։
🔴 Ստուգայցերի ընթացքում արձանագրվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 9 բեռնատար:
🔴Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։
🔴 Վարորդների նկատմամբ կնշանակվեն վարչական տույժեր։
‼️ Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում:
📢 Հիշեցում՝ սևահողի հանման և տեղափոխման դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 8-ի N1396-Ն որոշմամբ հաստատված «Հողի բերրի շերտի օգտագործման» կարգով: