Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2024_06_09_17_55_01.thumb
A A
Քաղաքականություն

Եղել եմ Բուչայում, անհրաժեշտ եղավ՝ նորից կգնամ. ՌԴ-ն չի հաղթելու. Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային՝ գրելով.
 
«Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.
 
Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:
 
Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:
 
Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս:»:
 
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր՝ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ՀՀ պատվիրակության՝ Բուչա մեկնելու առիթով: