Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զախարովա
A A
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` հայկական պատվիրակության Բուչա այցից հետո. Զախարովա

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. գրում է News.ru-ն։

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ-ն կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 Հիշեցնենք` Բուչա քաղաքի սոցիալական ցանցերի պաշտոնական էջում նշված էր, որ Տեր-Մարգարյանն ու Կարապետյանը հանդիպում են ունեցել քաղաքապետի հետ: Քննարկվել են ուկրաինական քաղաքի և Երևանի վարչական շրջանի միջև համագործակցության հնարավորությունները: