Բացել լրահոսը Փակել լրահոսը
448004285_770782765243596_4628485493883088636_n
A A
Պաշտոնական

Ինչով է վտանգավոր հավելյալ սննդի վաղ ներմուծումը

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Հավելյալ սննդի վաղ ներմուծման վտանգները`
 
- Մինչև երեխայի ծամելու և կլման հմտությունների լիարժեք ձևավորումը հավելյալ սննդի ներմուծումը կարող է հանդիսանալ սնունդի շնչուղիների ընկնելու պատճառ
 
- Կարող է բերել սննդանյութերի և կալորիաների ավելցուկային ներմուծման և ոչ բալանսավորված սննդակարգի
 
- Երեխաների մեծամասնությունը ունենում են լեզվի արտահրման ռեֆլեքս, որի պատճառող սնունդը երեխան լեզվով դուրս է հրում բերանից և ստեղծում սննդի նկատմամբ «զզվանքի» կեղծ պատկեր Այս ռեֆլեքսը անհետանում է մոտ 5 ամսականում, որից հետո երեխան պատրաստ է ստանալ հավելյալ սնունդ:
 
- Պետք է հիշել, որ տնային պատրաստման սպանախի, բազուկի, ոլոռի, գազարի և դդմիկի խյուսերը մինչև 4 ամսական երեխաներին տրման դեպքում կարող են վտանգավոր առողջական ռիսկերի բերել (մեթհեմոգլոբինեմիա` դրանց մեջ պարունակվող նիտրատների զգալի քանակության հետևանքով):
 
Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները`
6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցումը սկսելը իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ `
- Աճի դանդաղում՝ անբավարար էներգիա ստանալու պատճառով;
- Բացառապես կրծքով սնուցվող երեխաների երկաթ անբավարարության զարգացման ռիսկի ավելացում (եթե երեխան չի ստանում երկաթի պատրաստուկներ):
- Ծամելու ունակության զարգացման հապաղում
- Տարբեր տեսակի սնունդ փորձելու ավելի քիչ ցանկություն