Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատուհան
A A
Հասարակություն

2-րդ հարկի պատուհանից ընկած երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ ԲԿ

Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել: Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։
 
Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել է գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք։
 
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։
 
Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում։