A
A
Մենք կհեռանանք, եթե ժողովուրդը պահանջի, ոչ թե ընդդիմությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՅուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանում եւ եթե որոշ ընդդիմադիր գործիչներ որոակի առաջարկություններով հանդես են գալիս եւ ինչ-որ մարդիկ իրենց լսում են կամ չեն լսում, ինչ-որ մարդիկ հավատում են կամ հիասթափվում են, դա այդ քաղաքական գործիչների իրավունքն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ շարժումը հաջողի եւ իշխանափոխություն տեղի ունենա, նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները այլեւս երբեք չեն կարող չեղարկվել եւ ազատ, արդար, ժողովրավարական ընտրությունները միշտ գերակա են մնալու մեր երկրում»: