A
A
Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային մշակութային միջոցառում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:
Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները: Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ: Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցները նվեր են ստացել: