Ոստիկանությունը փորձել է ճշտել, թե՞ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը ԱԺ բակում լ անդրադարձել է երեկ՝ ոստիկանների կողմից Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու փորձին
։«Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։
Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե՞ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասաց նա։