Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սարդարապատի հուշահամալիրում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները գիշերն լուսացրել են Սարդարապատի հուշահամալիրում։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ինչպես նշել է սրբազանը՝ գիշերվանից այստեղ են, եկել են ուխտագնացության։

Երկրի վարչապետի ընտրվելուց հետո առաջին անգամն է, որ երկրի առաջին դեմքն այս օրն այստեղ չի, ո՞րն է պատճառը՝ լրագրողի հարցին ի պատասխան ընդդիմության առաջնորդը պատասխանեց.

«Երկու պատճառ կա՝ մեկը, որ նա այլևս որևէ կերպ կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Եվ երկրորդ՝ գուցե դրսից թելադրել են, որ չես գնալու»։

Այսօրը հաղթանակի և պետականության տոն է և այլ մեկնաբանություններից զերծ մնաց սրբազանը։ «Փաստն արձանագրենք և անցնենք առաջ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հանրային հեռուստատեսության՝ հանրահավաքը եթեր հեռարձակելուն վերաբերող հարցին՝ շարժման առաջնորդն ասաց, որ իրենք այստեղ ուխտագնացության են եկել, այլ ոչ թե հավաքի։

«Որ վայրում մենք կանգնած ենք պետք է երկյուղով կանգնած լինենք, քանի որ մեր նախնիների, մեր քաջերի արյունն է այստեղ: Այս վայրն իր ամբողջ բովանդակությամբ, պատմությամբ ու ճշմարտությամբ խոսում է մար ազգի ինքնագնահատականի ր ինքնաճանաչողության մասին»։

«Խոսակցություններ կան, որ սադրանքներից խուսափելու համար չեն եկել»՝ լրագրողի հարցին ի պատասխան Բագրատ Սրբազանը նշեց, որ Սարդարապատն իր համար ամենամեծ ներշնչման վայրն է եղել և նա դեռևս 17 տարեկանից է այցելում հուշահամալիր, այստեղ ընկերների հետ Եռագույն է բարձրացրել, երբ շատերը հուշարձանի տեղն անգամ չգիտեին։

«Ես ինչո՞ւ պիտի մտնեմ այդ ճղճիմ խոսակցությունների մեջ, դուք էլ մի մտեք»,- խորհուրդ է տալիս Սրբազանը։

«Այնուամենայնիվ, եթե վարչապետը որոշի այցելել Սարդարապատ՝ որպես այս երկրի քաղաքացի կհարցնեմ՝ ինչո՞ւ ես եկել այստեղ»։