Բացել լրահոսը Փակել լրահոսը
35
A A
Քաղաքականություն

ԻԻՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի նախագահի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը՝ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի  և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ ԻԻՀ կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը  հայտնելու համար։

«Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն  ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի  և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ Իրանի կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը  հայտնելու համար։

Բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և ոչ պետական  նշանավոր գործիչներ և ՀՀ  սիրելի ժողովրդի տարբեր խմբեր բազմաթիվ ուղերձներ հղելով և այցելելով Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ գրառում կատարելով սգո հուշամատյանում և իրենց  կարեկցանքը հայտնելով, ինչպես նաև դեսպանատան առջև ծաղիկներ խոնարհելով ու մոմեր վառելով՝  սիրո և ջերմության հիշարժան պահեր արձանագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ երկու ժողովուրդների բարեկամությունը պատմական ու հինավուրց խոր արմատներ ունի և երկու ժողովուրդները կիսում են միմյանց վիշտը։

Մենք բարձր ենք գնահատում ջերմության և  ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք՝  որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար։

Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ: