Ինչ իրավիճակ է այս պահին հեղեղումների վայրում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ փրկարարական խմբեր ձևավորելու կոչեր են անում՝ ստեղծված իրավիճակում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար: ❗Տեղեկացնում ենք, սակայն, որ այս պահին Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը: