Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններում, կարելի է կոչել ամեն ինչ բացի սահմանազատումից։
Այս մասին ԱԺ նիստին մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Իշխանություններն, այո, մեր այդ խորհրդին հետևեցին, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է»,- ասաց նա։
Խաչատրյանը շեշտեց՝ մենք սխալվել ենք, պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են և, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցներ։ «Ինչի՞ եմ ասում ջեբկիրություն ու մանր գողություն, սովետում էլ էր այդպես․ այ իշխանություններն ի վնաս մեր հայրենակիցների սխալվել են կադաստրի քարտեզները գծելով, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեիք, թե՞ վախենում էիք։ Դե վե՛ր կացեք, ասե՛ք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա։ Կամ ընդունեք, որ մանր գողություն եք անում։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»,- ասաց նա։