Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բերետավորների հրմշտոցի արդյունքում լրագրողը կորցրեց գիտակցությունը (տեսանյութ)

Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները նախ փորձեցին բերման ենթարկել 24-news.am լրագրող Մերի Մանուկյանին, այնուհետև քաշքշեցին, ինչից հետո լրագրողի ինքնազգացողությունը վատացավ,  նա ուշաթափվեց։

Նրան օգնություն են ցուցաբերում ԱԺ պատգամավորներ Գառնկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։

24-news.am-ի խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով տեղեկացնում է. «Բերետների գազանության պատճառով գիտակցությունը կորցրեց իմ ընկեր, գործընկեր Մերի Մանուկյանը»։