Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն:
Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։