Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նոր սահման գծելը վտանգավոր կլիներ,մենք ասեցինք` թող խորհրդայինը լինի, որտեղով անցնում է՝ թող անցնի (տեսանյութ)

Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած։

Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շատ լուրջ անկյունաքար ենք դրել ՀՀ-ի ինքիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահվման հաջող փուլ մտնելու և զարգացնելու համար։ Եթե մենք մեկ-երկու տարի ճիշտ կառավարենք, կկարողանանք ապահովել ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ գոյությունը»,- նշել է Փաշինյանը։ Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը հավելեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու: Սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի: