Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վրացի փոքրիկը ՀՀ-ում արված վիրահատությունից հետո կուրանալու վտանգը հաղթահարել է. (տեսանյութ)

Մեկուկես տարեկան Էվային ծնողները Երևան էին բերել վիրահատելու վրացի բժիշկների խորհրդով: Վաղաժամ ծնված աղջկա մոտ հաստատվել էր անհասության ռետիոնապաթիա: Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած: Առողջապահության նախարարությունը Հայաստանում անվճար սքրինինգ է իրականացնում բոլոր անհաս նորածինների շրջանում: 📍 Անհասության ռետինոպաթիա ախտորոշման դեպքում հետագա բուժումը, ներառյալ բարդագույն վիրահատությունը, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Այս ախտորոշմամբ Հայաստան բուժվելու են գալիս երեխաներ նաև աշխարհի տարբեր երկրներից: