A
A
Բողոքի ակցիա Վրաստանի խորհրդարանի մոտ` «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվեց բողոքի ակցիան այսպես կոչված` «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ, որը օրակարգ է բերվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից։
Նշենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը:
Ցույցը դեռ շարունակվում է։ Ոստիկանությունը պահանջեց ցրվել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ուժ կկիրառի։ Կան բերման ենթարկվածներ։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։ Որոշումը հանձնաժողովը կայացրել է րոպեներ առաջ։