A
A
ՀՀ ԱԳ նախարարի և ՅՈՒՆԵՍԿՕ ի գլխավոր տնօրենի թեկնածուի հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի: Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև վերջին շրջանի բարձրաստիճան այցերն և քննարկումները՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել են երկու ժողովուրդներին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։