Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: