Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, բանտում կմնա 5 ամիս 7 օր (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման։

Քանի որ Մալյանն այս ընթացքում գտնվել է կալանքի մեջ, վերջնական պատիժ նշանակվեց հինգ ամիս 7 օրը։

 

Նշենք, որ բացի այդ, Նարեկ Մալյանից կբռնագանձվի 108 ու 198 հազարական դրամ։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին, ապա՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։