Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններին նվիրված քննարկման գլխավոր բանախոս
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից:
Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։
Դեսպանի խոսքին հաջորդել է հարցուպատասխանի հատվածը։