Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Հասարակություն

Ստեփանավանում զինծառայողների վիճաբանության արդյունքում կա 1 վիրավոր, 1 անձ ձերբակալված է

Ապրիլի 1-ին՝ ժամը 21։ 00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, վիճաբանություն է տեղի ունեցել երկու պայմանագրային զինծառայողների՝ Է․Հ․-ի և Ա․Մ․-ի միջև, որի ժամանակ Է․Հ․-ն դանակահարել է Ա․Մ․-ին։ Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այս պահին քրեական վարույթ է նախաձեռնված։ Վնասվածքներ է ստացել մեկ անձ և, ևս մեկ անձ էլ, հիմնավոր կասկածանքով, ձերբակալված է։ Այս պահին դանակահարվածի վիճակը գնահատվում է ծանր»։