Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Բենիամինի 25 տնտեսություն կանգնած է խնդրի առաջ․ վարելահողերը հայտնվել են ճանապարհի ազդեցության գոտում (տեսանյութ)

Լանջիկ-Գյումրի ճանապարահատվածի մոտ 2 կմ-ն անցնում է Բենիամին բնակավայրի տարածքով, գյուղի 25 տնտեսություն այժմ կանգնած է խնդրի առաջ: Ըստ նրանց, բանն այն է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը գյուղի վարչական հատվածի երկայնքով իրականացվում է, այսպես ասած, շեղված քարտեզներով: Ըստ այդմ, նշված 25 բենիամինցիների վարելահողերը հայտնվել են ճանապարհի ազդեցության գոտում: