Բացել լրահոսը Փակել լրահոսը
742
A A
Քաղաքականություն

Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում. ermenihaber

ermenihaber.am

Ապրիլի 1-ի առավոտյան գրեթե ամբողջապես ամփոփվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: 

Ընդհանուր առմամբ 99.8 տոկոս քվեի հաշվվման արդյունքներով  առաջատար է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP): 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ԺՀԿ-ի միջև ձայների տարբերությունը կազմում է 2.25 տոկոս:  

ԱԶԿ-ն հաջողել է հավաքել ձայների 35.49, իսկ ԺՀԿ-ն՝ 37.74 տոկոսը: Հավելենք, որ 22 տարի անց առաջին անգամ է քեմալական կուսակցությունը հաղթում Էրդողանի կուսակցությանը։

Մարտի 31-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, ԱԶԿ-ի գլխամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ նախնական արդյունքների հիման վրա ընդունել է իրենց պարտությունը: 

«Մարիտ 31-ի մեզ համար ավարտ չէ, այլ շրջադարձային կետ»,-ասել է նա: 



Նշենք նաև, որ ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:  

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլու - 51.9% 
Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ - 60.35%
Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ - 48.90%

ԱԶԿ-ին և ԺՀԿ-ին
 ձայների 6.19 տոկոսով հաջորդում է «Նոր բարօրություն» կուսակցությունը (Yeniden Refah Partisi):

ԺՀԿ-ն 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում, իսկ ԱԶԿ-ն իր հիմնադրումից՝ 2001-ից հետո, առաջին անգամ է հայտնվում երկրում 2-րդ կուսակցության դերում: