A
A
Հայաստանի ղեկավարությունը ռուս-հայկական հարաբերությունները փլուզելու կուրս է վարում. Լավրով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասենք՝ մտացածին պատրվակներով, աղավաղելով վերջին երեք- երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար շարժվում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խաթարելու ճանապարհով՝ զրպարտելով մեր զինվորականներին, որոնք ծառայություն են անցնում 102-րդ ռազմաբազայում, զրպարտելով մեր սահմանապահներին, զրպարտելով, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը»,- մասնավորապես, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։