Բացել լրահոսը Փակել լրահոսը
434530803_1463108074288393_3642608781144401468_n
A A
Պաշտոնական

Համատեղ զեկույցն անդրադառնում է 2016-2019թթ․ ընթացքում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված խոշտանգումներին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթյանի գրառումը․

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն («I.C.Law» Siranush Sahakyan), «Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/, «Արբանէ» հիմնադրամը Taron Simonyan և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն Artak Beglaryan հրապարակել ենք համատեղ զեկույց`

«Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:

Մարտի 18-ին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին, որը վերջինս նույնպես ներկայացրել է Կոմիտեին՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը կայանալիք 79-րդ նստաշրջանի համար:

Զեկույցն անդրադառնում է 2016-2019 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված խոշտանգումներին:
Այս զեկույցում քննարկված միջադեպերը բացահայտում են Ադրբեջանի կողմից որդեգրված գործելաոճի համակարգված օրինաչափությունը, որը հատուկ ուղղված է հայկական ազգային և էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ:

Արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ հայ զինվորների և քաղաքացիական անձանց գլխատումը հանդիսանում է ինչպես անմիջականորեն տուժած անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ:

Ավելին, սովորական դրույթներին չհետևելը և չհետաքննելը, ինչպես նաև խոշտանգումների հնարավոր մեղավորներին չպատժելը մեծացնում են անպատժելիության մակարդակը Ադրբեջանի ռազմական ուժերի և հասարակության շրջանում:

Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին և պարգևատրումներին: Դա գործողություն է, որը խթանել է ատելությունը հայ քաղաքացիների նկատմամբ և երաշխավորել է խուսափելը քրեական պատասխանատվությունից: