Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Դրանց աչքը Ոսկեպարի վրա ա. ոսկեպարցի (տեսանյութ)

Հետաքրքրությամբ թե՞ սիրով դեռ մանկուց Ավետիս Խեչումյանը որոշել էր՝ պատմության ուսուցիչ է դառնալու: Այդպես էլ եղավ. շուրջ 40 տարի դասավանդեց Տավուշի Ոսկեպարի դպրոցում, բայց նրա աշխատանքային կենսագրությունը այսքանով չավարտվեց, գրում է Անկյուն+3-ը։

«2002-2003 թվականներին էլ եղել եմ գյուղապետ: Չնայած, որ հեռակա պրծա ,բայց ստացիոնարներիցը լավ էի սովորում: Ընդունվելուս տարին, դպրոցը դարձավ միջնակարգ: Ինձ էլ դպրոցի տնօրենը ասեց արի ռազմագիտություն պարապի:Հետո ավարտեցի՝ մտա որպես պատմության ուսուցիչ »

Տավուշում ու ընդանրապես վերջին շրջանում երկրում կատարվող քաոսային իրադրության մասին նա իր ենթադրություններն ունի:Ասում է պատմությունը կրկնվելու հատկություն ունի ու այդպես էլ եղավ .հայի ժակատագիր, որից փախչել այնուամենայնիվ չի ստացվի:

«Ես ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանություններին եմ մեղադրում: Հայաստանը մի բուռ պետություն՝ կռվում ա հինգ երկրի դեմ. Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել, արանքում էլ էն մոջահեդնին:Հայի ճակատագիը էսա ,դու պատկերացրու 2020 և 1920: 100 տարվա մեջ նույն բանը կրկնվեց »

Ասում է եթե Տավուշի 4 գյուղերը հանձնվեն թշնամուն՝  խարխլվելու է ոչ միայն Ոսկեպարի անվտանգությունը այլ նաև երկրի , և այդ գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջի շրջում, այլ` հայության պատմության գրքի վերջնական փակում:

« Կա՛մ լրիվ կկոտորվենք կկգնանք ,կա՛մ հաղթանակ կտանենք՝ կապրենք »

Ինչ ունենք այսօր՝անդեմ,անսկզբունք քաղաքականություն վարողների մի ամբողջ խումբ,որ խոսում են երկրի մասին չիմանալով ո՞րտեղից է սկսվում ու ավարտվում երկրի սահմանները: Ամբիոններից ուղիղ տեքստով հայտարարություններ են անում ,իսկ հետո ասում. դու՛ք սխալ եք հասկացել: Այսիպիսնն են այսօրվա մեր իշխանավորները։

« Հա՛մ ասում է, հա՛մ ժխտում հաջորդ օրը »

Անտարբերություն կա ժողովրդի մեջ ,որ չես ասի ոչ մի բառով, իսկ գնալով Հայաստանի սահմաները նեղանում են ,անվտանգային հարցերը սրվում .դե իսկ Ալիևի  հոխորտանքներին, այդպես էլ պատասխանող չկա:  Վստահ է, որ ինչպես 90-ականերին այսօր էլ միայն զենքով խաղաղություն կարող ենք պարտադրել թշնամուն: Ու սահմանային գյուղի երկարամյա բնակչի ու մանկավարժի մի պարզ ճշմարտություն է ներկայացնում, ու առաջարկ համայն հայությանը՝ մեկ տարի լիներ ժուժկալ ու ամեն ինչ ուղղել երկրի ռազմական հզորացմանը։

«Ա՛յ մարդ, ես թոշակառու եմ, չեմ ուզում իմ թոշակը:էն դատավորներին էլ մի տուր դեպուտատներին էլ:Մի տարի էտ գումարը զենք առ ,մի գիտահետազոտական կենտրոն սարքի զենք արտադրի »