A
A
«Մոկոնաթ»-ը խախտել է օրենքը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն այսօր որոշեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է,որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ:
Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:
Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ՝ հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ:
Ըստ Հանձնաժողովի մամլո հաղորդագրության` «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում: