Խոսում եք հայ զինվորներին իրենց դիրքերից հետ կանչելու մասին չէ՞ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի արձանագրումներին, թե ՀՀ իշխանությունը Ադրբեջանից հաճախ է հայ ժողովրդին սպառնում պատերազմով նկատեց, որ հաճախ մենք իրար քննադատել ենք այն բանի համար, որ իրադրությունը ինչ-որ իրավիճակներում չենք ներկայացրել ժողովրդին։ Վարչապետը հիշեցրեց մինչև 2020 թվականի իրադարձությունները, երբ պատերազմի սպառնալիքի մասին ժողովրդին չեն իրազեկել։
«Մեր սխալներից ենք հետևություն անում։ Ինքս իմ սխալներից եմ հետևություն անում։ Այն ժամանակ ինձ ասում էիք՝ ինչու՞ ես ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ, ներկայիս համար ասում եք՝ ինչու՞ չես ասում Արցախը Հայաստան է և վերջ։ Սա է ձեր այսօրվա հռետորիկան։ Եկեք կողմնորոշվենք», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով դեմարկացիային և դելիմիտացիային՝ վարչապետն ասաց, որ հիմքը Ալմա Աթիի հռչակագիրն է։ «Հիմա մենք պետք է վերարտադրենք սահմանները՝ Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա։ Ոչ թե ստեղծենք, այլ՝ վերարտադրենք։