Ռուսաստանի նախագահի ընտրությունների համար Հայաստանում հինգ ընտրատեղամաս է բացվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, մենք ամենայն պատասխանատվությամբ մոտեցանք քվեարկության գործընթացի կազմակերպմանը այստեղ՝ Հայաստանում, օրենսդրության և ՌԴ ԿԸՀ-ի գործող հանձնարարականների համաձայն ձեռնարկվեցին համապատասխան կազմակերպչական քայլեր, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, դա անեն հնարավորինս հարմարավետ։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է հինգ ընտրատեղամաս՝ երկուսը Երևանում, դեսպանատանը և ավիաբազայում, իսկ երեքը՝ Գյումրիում՝ գլխավոր հյուպատոսությունում։ Ռուսաստանի Դաշնության և 102-րդ ռազմաբազայում»,- ասել է դեսպանը։