Բացել լրահոսը Փակել լրահոսը
coe
A A
Քաղաքականություն

ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը

Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող մի շարք որոշումներ:

1lurer-ի հաղորդմամբ, որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը կապված է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրոպական դատարանի որոշումները։

Կոմիտեի մյուս որոշումները վերաբերում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գանգատներով ՄԻԵԴ վճիռներն ամբողջությամբ չկատարելուն: Նախարարների կոմիտեն պահանջել է վերականգնել նրանց քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: