Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Մոսկվան Երեւանից ծանուցում է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, շփումները Երևանի հետ շարունակվում են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է NTERFAX.RU-ն։

«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։