Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող ենք սկսել Տավուշի մարզից․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, որ Ադրբեջանը Տավուշի մարզի 4 գյուղ է պահանջում իրեն տալ։
«Ես այդ հարցին պետք է համապարփակ պատասխան տամ, քանի որ կարծում եմ, որ այդ մասով կա շփոթ և թյուրըմբռնում: Եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ չունի կամ հնարավոր է՝ չունի», - ասաց նա։
Վարպաետը ցույց տվել ՀՀ քարտեզը։
«Ես այդ հարցի համար առաջին անգամ վիզուալ պատասխան եմ նախապատրաստել: Հայաստանի Հանրապետությունը սա է: Եկեք մի կողմ թողնենք Ադրբեջանին և մեր ելակետից հանդես գանք: Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին: Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Ադրբեջանի մամուլում հրապարակվում են անուններ, ՀՀ-ի տարածքում երբեք նման անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետ»:
Փաշինյանը նշեց նաեւ, որ չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող են սկսել Տավուշի մարզից։