Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Շների վրա ավելի շատ եք փող ծախսում, քան երեխաների զարգացման» (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը  Երևանի քաղաքապետարանի 2023 թվականին կատարած ծախսերը ուռճացված է համարում։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շների վրա ավելի շատ գումար է ծախսել, քան երեխաների համար մարզական միջոցառումներ կազմակերպելու։

«292մլն դրամ հատկացված էր սպորտային միջոցառումների համար, ինչն ամբողջությամբ չի կատարվել, և 294 մլն թափառող շների պահպանման ծախսն է, որը կատարվել է 100 տոկոսով։ Ստացվում է՝ ամեն մի շան համար 105 հազար դրամ է ծախսվել, ու եթե նույնքան գումար հատկացվեր ամեն մի երեխայի, տասնյակ չեմպիոններ կունենայինք»,- ասաց նա Երեւանի ավագանու նիստի ժամանակ։

Պեդրո Զարուկյանի խոսքերով՝ քաղաքապետարանի կատարած ծախսերը օպտիմանացնել է պետք։  

Կանաչապատման ծրագրում լուրջ գումարներ են մսխվում, համոզմունք հայտնեց նա։

Ավագանու անդամի խոսքերով՝ քաղաքապետարանը 4մլն է հատկացրել ծիրանի տունկ գնելու համար՝ մեկ ծիրանիի տունկի վրա ծախսելով 20 մլն դրամ։ «Կամ բերքն եք կերել, կամ գումարը, որովհետև 5 տոննա բերք պետք է լիներ, պարոն Ավինյան»,- ասաց նա։