Նաթանյահու. Իսրայելը չի հանդուրժի հայերի ցեղասպանությունը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման փաստի մասին, պատասխանելով նրա մեղադրանքներին, թե Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում:
Այս մասին Իսրայելի վարչապետը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- գրել է Նեթանյաուն։
Ավելի վաղ Էրդողանը կրկին քննադատել էր Նեթանյահուին և նրա կառավարությանը՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության կապակցությամբ՝ պնդելով, որ իսրայելական իշխանությունները Գազայում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ դրանով իսկ, ըստ Թուրքիայի նախագահի, հայտնվելով Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ հավասար կարգավիճակում: Միաժամանակ Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին ու պաղեստինցիներին։