Բացել լրահոսը Փակել լրահոսը
417476663_910353277763125_387152910048205055_n
A A
Քաղաքականություն

ՀՀ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին

«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջս հետ»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և լուսանկար հրապարակել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։

«Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային թեմաների, առկա խնդիրների լուծման հեռանկարների շուրջ, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ հանրահայտ սկզբունքներին»: