Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք անում ․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները: Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրերը եւ կատարման ընթացքը: Ըստ պատասխանատուների՝ իրականացվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում տեղադրվել է նաև 9739 ճանապարհային նշան և մոտ 173․000 գծամետր մետաղական արգելափակոց։ https://a1plus.am/hy/article/469212