Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (7)
A A
Քաղաքականություն

Փաթեթով կբարձրացվի պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը

Ազգային ժողովը փետրվարի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:

Փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցների սահմանման միջոցով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

ԱԺ որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի տեղեկացմամբ մասնավորապես մարտական հերթապահություն իրականացնող շարքային պայմանագրային զինծառայողի աշխատավարձը 2018 թվականին կազմել է 110+115 հազար դրամ: Այժմ, եթե ատեստավորման արդյունքը լինի բավարար, ապա տվյալ զինծառայողի աշխատավարձը կկազմի 372 հազար, լավ արդյունքի  դեպքում՝ 489, գերազանցի դեպքում՝ 526 հազար դրամ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Ալեքսանյանը: «Սա հերթական քայլն է մեր որդեգրած ճանապարհին, որը ենթադրում է ունենալ մարտունակ ու կարող բանակ, որը նաեւ  կվարձատրվի արժանապատվորեն: Ատեստացիան իրենից ենթադրում է մի քանի քննություն, որոնք շարքային պայմանագրային զինծառայողի բուն պարտականություններն են՝ կրակային, մասնագիտական, ֆիզիկական պատրաստություն»,- մասնավորապես ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ