A
A
«Չե՛նք վճարելու». շիրակցի արտագնա աշխատանքի մեկնողներն ընդդեմ հարկ վճարելու «նոր վերաբերմունքին»․ Ցայգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀենց հարկ վճարելու վերաբերմունքի փոփոխությունն էլ բազմաթիվ Շիրակցի արտագնա աշխատանքի մեկնողների հասցրել էր Շիրակի մարզպետարանի դիմաց: Քաղաքացու վրդովմունքի պատճառը վերջին օրերին աղմուկ բարձրացրած օրենսդրական պահանջն է, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողները պարտադիր հարկ են վճարելու նաև Հայաստանում:
Արտագնա աշխատանքի մեկնողների խոսքով, եթե մեր երկրում համապատասխան պայմաններ լինեին, իրենք աշխատանք չէին փնտրի արտերկրում , բայց հիմա ստացվում է՝ վաստակած գումարը կրկնակի պետք է հարկվի, նախ Ռուսասանում 13, հետո նաև Հայաստանում 7 տոկոսի չափով: Չվճարելու դեպքում կկիրառվի տուգանք, որի նախադեպը, ինչպես պարզվեց, արդեն կա:
Մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում