A
A
Ռուսաստանը Երևանից կպարզի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը. Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է՝ Հայաստանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ։
«Զվեզդա» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում Պեսկովը, մասնավորապես, ասել է․
«Հայկական կողմն այս առնչությամբ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Մենք նկատի ունենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը։ Շատ կարևոր է հասկանալ մանրամասները։ Եվ մենք հույս ունենք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- ասել է Պեսկովը՝ «Զվեզդա» հեռուստաալիքին։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։