A
A
ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից անդամակցության դադարեցման հայտարարություն չի ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին մասին, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությանը։
«ՀԱՊԿ քարտուղարությունը ներկայում Երևանից որևէ հայտարարություն չի ստացել կառույցին անդամության դադարեցման մասին։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին է, որոնք վերջերս անցկացվել են կազմակերպության կողմից»,- ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Հիշեցնենք՝ France 24-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ կերևա վաղը»։