Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Մակրոնի երեկվա հայտարարությունները
Աջակցիր «Ա1+»-ինԲաքուն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունները՝ դրանք որակելով «միակողմանի ու անհիմն»։
Բաքվին, մասնավորապես, զայրացրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ «արագ, անարգել և անվտանգ» ապահովելու Մակրոնի պահանջը Բաքվից։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախ նշել է, թե Ֆրանսիան 30 տարի որևէ հայտարարություն չի արել «հայկական ագրեսիայի և ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին»՝ շեշտելով, թե «Հայաստանը դեռևս օկուպացիայի տակ է պահում ադրբեջանական 8 գյուղերը», ապա հայտարարել, որ բացարձակապես տեղին չէ, որ ֆրանսիական կողմը խոսում է «ադրբեջանական տարածքները սեփական կամքով և առանց բռնության կիրառման լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»։
Բաքուն կոչ է արել Փարիզին դադարեցնել կողմնակալ հայտարարությունները՝ անընդունելի համարելով նաև անհամաչափ պատասխան տալու մեղադրանքները, այն դեպքում, երբ ըստ Բաքվի, «Հայաստանն է ոչ հրահրված գործողությունների դիմել՝ խաթարելով շուրջ 5 ամիս տևած կայուն իրավիճակը»։
«Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն, խաղաղությանն ու կայունությանը խաթարելուն, որևէ արդյունք չի տա», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
Ազատություն ռ/կ