A
A
Աշոտ Դանիելյանին ձերբակալել են ոչ ոստիկանական մեքենաներով. ակցիա դատարանի բակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբանն արդեն ներկայացրել է, որ Աշոտ Դանիելյանի մոտ ոչ մի բան չի հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտ Դանիելյանի մանկության ընկերը՝ Նարեկը: Արցախցիները բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:
«Քաղաքի կենտրոնում ոստիկանները ոչ ոստիկանական մեքենաներով նրան ձերբակալել են եւ արդեն տեսնում եք, որ մեկ օր է՝ այստեղ է: Մենք չգիտենք՝ պատճառները որոնք են: Սպասում ենք փաստաբանը կգա, կճշտենք, մանրամասները կներկայացնենք: