Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարող ենք միլիարդ ծախսել, ուղարկել արտասահման սովորելու, այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կոմիտեն՝ որպես պետական կառավարման համակարգում նոր մարմին, ստեղծվել է 2023թ. մայիսի 3-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ կոմիտեն իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը՝ մեկտեղելով նախկինում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները: Մասնավորապես՝ ներկայացվել են գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտում կոմիտեի գործունեության արդյունքները՝ ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4 հիմնասյուների, ժամանակակից սարքերով և սարքավորումներով գիտական կենտրոնների վերազինում և ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ կապիտալ ծախսային միջոցառումների միջոցով, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի և այլ միջոցառումների իրականացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն, այդ թվում՝ գիտական կադրերի ատեստավորման և վերջինիս արդյունքում աշխատավարձերի աստիճանական զգալի բարձրացման միջոցով, իրավական դաշտի կարգավորում: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ինչպես է դուրս բերում, օրինակ, թե Ջրային ռեսուրսների կառավարման կոմիտեում ի՞նչ թեմա կա, որը կարող է գիտական սպասարկում ստանալ: Սարգիս Հայոցյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով շրջաբերական է ուղարկվել բոլոր գերատեսչություններին, որոնք կարող էին ունենալ գիտական խնդիրներ: «Իրենք ներկայացրել են թեկնածուներ, որոնք հնարավորություն ունեն ներկայացնելու, թե տվյալ գերատեսչությունում գիտականամերձ ինչ խնդիրներ կան: Մենք նաև մեր կողմից այդ դաշտ ենք բերել գիտնականներ, որոնք կարող են հասկանալ խնդիրը: Այժմ միմյանց հետ այդ աշխատանքային խմբերը քննարկում են: Իրենք ասում են՝ այս կարիքն ունենք, իսկ գիտնականներ ասում են` սա գիտական խնդիր է, թե գիտական խնդիր չէ: Դրա հիման վրա ձևավորվելու են թեմաները, որոնց վրա արդեն մրցույթը կփորձենք անել, դրան զուգահեռ էլ կարգը կվերամշակենք, որում արդեն կֆիքսվի այդ գործընթացը, ինստիտուտ կդառնա»,- ասել է Սարգիս Հայոցյանը: https://a1plus.am/hy/article/468869