Ռազմական ոստիկանության պետ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։
Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, տվել համապատասխան հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը։