ՔՊ-ականները կմիջնորդեն ազատ արձակել Ալեն Սիմոնյանի հարսին և «Սիներջիի» տնօրենին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնել, ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանը պնդեց, թե որոշումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անձով պայմանավորված չէ, նաև համաձայնեցված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Որեւէ բան փոխողը ՀՀ ժողովուրդն է: Հիմա դեռ վաղաժամ է եզրահանգումներ անել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը խմբագրելու հետ կապված ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Թե ինչու են ՀՀ իշխանությունները Ալիեւի ասածներն անում՝ Կոնջորյանն ասաց.
«Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը, տեսնելով, թե Հայաստանում ինչ է քննարկվում, իր տեսանկյունից փորձում է խոսքային միջամտություն անել: Իրենք միշտ ասելու են բաներ, որոնք Հայաստանին վնաս են տալիս, որոնք կբորբոքեն: Կամա-ակամա չստացվի, որ մենք թելում ենք Ադրբեջանի ասեղը»:
Ըստ նրա, Ադրբեջանը մեր ներհայաստանյան դիսկուրսին միանում է, որ զուտ կրքեր բորբոքի, որովհետեւ այստեղ ինչքան վատ, այնքան իրենց լավ: Հարցին՝ ովքե՞ր են Ադրբեջանի ասեղը թելում, Հայաստանում Բաքվին զուգահեռ՝ Արարատից հրաժարվելու, թշնամի բառը օրհներգից հանելու, զինանշան փոխելու թեմաները բերում, Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ սինխրոն չի՞ անում դա՝ Կոնջորյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն աշխատում են ՀՀ ժողովրդի շահերից ելնելով.
«Անկախության հռչակագրի օրը ՀՀ վարչապետը խոսել ու հարցադրումներ է արել, որոնք նույն տրամաբանության մեջ են, ինչ այսօրվա քննարկումները, այն ժամանակ Ալիեւը չի խոսել, դա եղել է ավելի շուտ»: