Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թենիսի կորտերը կտեղափոխվեն «Մայր Հայաստանի» մո՞տ (տեսանյութ)

«Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկանայատեղիում թենիսի կորտերի կառուցման մրցույթի հայտարարման աշխատանքներն են իրականացվում։ Այդ մասին այսօր զեկուցվեց Երևանի քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում։

«Ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար», - ասաց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։

«Խոսքը գնում է Մայր Հայաստանին հարակից ավտոկայանման տարածքի մասին, չէ՞», - ճշտեց քաղաքապետը։

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը դրական պատասխանեց, նաև հայտնեց, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար հստակ տարածքներ են ներկայացրել։